Քեդայում, Բզուբզու գյուղի մոտ հրդեհ է
Քեդայում, Բզուբզու գյուղի մոտ հրդեհ է

Քեդայում, Բզուբզու գյուղի մոտ հրդեհ է: Հրդեհի մի քանի օջախը բռնկվել է երեկ: Փրկարարական ծառայության աշխատակիցների հայտարարությամբ, կրակը տարածված է խոտի վրա:

Դեպքի վայրում մոբիլիզացված է 115 հրշեջ-փրկարար, աշխատանքներին ներգրավված են նաև տեղի բնակիչները: Հրդեհի մարմանը խոչընդոտում է բարդ ռելիեֆը:

Երեկ գիշեր հաջողվեց տեղայնացնել հրդեհի օջախները, սակայն ուժգին քամու պատճառով, այսօր հայտնվել են նոր օջախներ:

Քեդայի քաղաքապետարանում հայտարարում են, բնակավայրերի վրա հրդեհի տարածման վտանգ չկա: