Քաշմիրում բախման հետևանքով զոհվել է չորս պակիստանցի զինվորական
Քաշմիրում բախման հետևանքով զոհվել է չորս պակիստանցի զինվորական

Քաշմիրում բախման հետևանքով զոհվել է չորս պակիստանցի զինվորական: Այս մասին տեղեկություն են տարածում Պակիստանի զինված ուժերում:

Գերատեսչության տեղեկությամբ, կրակն առաջինը բացել է հնդկական կողմը, իսկ նրանց պատասխան կրակի հետևանքով զոհվել է հինգ հնդիկ զինվորական, սակայն Նյու-Դելիում այս տեղեկությունը չեն հաստատում: Հիմնականում մահմեդականներով բնակեցված Ջամուի և Քաշմիրի նահանգներում հավակնություն են հայտարարում Հնդկաստանը և Պակիստանը:

Վերջերս, Հնդկաստանը չեղարկել էր շրջանի առանձնահատուկ կարգավիճակը, որը դարձել էր կողմերի միջև լարվածության պատճառ: