Քաշմիրի շրջանում ռմբակոծման արդյունքում տուժել է չորս մարդ
Քաշմիրի շրջանում ռմբակոծման արդյունքում տուժել է չորս մարդ

Քաշմիրի շրջանում, Հնդկաստանի կողմից վերահսկվող մասում, Պակիստանական ուժերի կողմից ռմբակոծման արդյունքում տուժել է չորս մարդ: «Էն Դի Տիվի» հեռուստաալիքի լրատվությամբ վիրավորներից մեկը կին է:

Հնդկաստանում հայտարարում են, որ Պակիստանը օգտագործել է նռնականետեր: Հնդկաստանի բանակը բացել է պատասխան կրակ:

Հնդկաստանի իշխանությունները մարտի 7-ին կոչ են արել Պակիստանին դադարեցնել Նյու Դելիի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջանի ռմբակոծումը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է չորս մարդ: Հնդկաստանում ասում են, որ եթե Պակիստանը չի դադարեցնի ռմբակոծումները ապա դրան կհետևեն լուրջ հետևանքներ:

Իր հերթին Պակիստանը սադրիչ գործողությունների մեջ մեղադրում է Հնդկաստանին: