Քարվաճառի շրջանի ուղղությամբ Հայաստանը իրականացրել է սադրանք և ռմբակոծել երկրի բանակի դիրքերը. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
Քարվաճառի շրջանի ուղղությամբ Հայաստանը իրականացրել է սադրանք և ռմբակոծել երկրի բանակի դիրքերը. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանը սադրանք է իրականացրել Քարվաճառի շրջանի ուղղությամբ և ռմբակոծել երկրի բանակի դիրքերը:

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունում ասում են, որ հուլիսի 26-ին, ժամը 03:00-ին, հայկական բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններից հրազենով ու ականանետերով ինտենսիվ գրոհ են սկսել ադրբեջանական բանակի դիրքերի վրա:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունը, գրում են, որ այս ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցառումներ են ձեռնարկում:

Հայկական կողմը դեռ չի արձագանքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը: