«Քարթուլի մարշի» ցույցի մասնակից, Դավիթ Նեմսաձեի կողմից առաջին ալիքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով սկսվել է հետաքննություն

«Քարթուլի մարշի» շարժման ցույցի մասնակից, Դավիթ Նեմսաձեի կողմից առաջին ալիքի լրագրող, Լիկա Ալելիշվիլիին լրագրողական գործունեությանը խանգարելու փաստով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննություն: Այս մասին առաջին ալիքին են հայտնել ՆԳՆ-ի մամլո ծառայությունից:

«Հետաքննությունը սկսվել է 154-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է լրագրողին մասնագիտական գործունեությանը խոչընդոտում»,-ասել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում:

Դրա հետ մեկտեղ լրագրող Լիկա Ալելիշվիլին վաղը հարցաքննության է կանչվել ոստիկանության բաժանմունք:

Հիշեցնենք, մինչ «քարթուլի մարշի» շարժման կողմից կազմակերպված ցույցը, ցույցի մասնակիցներից մեկը, Դավիթ Նեմսաձեն խանգարել է աշխատել առաջին ալիքի լրագրող, Լիկա Ալելիշվիլիին: Նեմսաձեն ցույցը լուսաբանելու նպատակով Ռուսթավելիի պողոտայում գտնվող լրագրողին անպատվություն է հասցրել ուղիղ եթերի ժամանակ և դիմել է սպառնալի տեքստով: Նույնը շարունակվել է նաև առաջին ալիքի ֆեյսբուք լայվի ժամանակ: