Քարելիում, փախստականների շենքում տեղի է ունեցել պայթյուն, տուժել է մեկ մարդ
Քարելիում, փախստականների շենքում տեղի է ունեցել պայթյուն, տուժել է մեկ մարդ

Քարելիում, փախստականներով բնակեցված շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Տուժել է մեկ մարդ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, պայթյունի պատճառը, հավանաբար, բնական գազի կուտակումն է: Գերատեսչությունում հայտարարում են, որ մեկ անձ ստացել է թեթև վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտությունների համար:

Շենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, փշրվել են ապակիները: Փախստականները շենքից տեղափոխվել են անվտանգ վայր: Տեղում մոբիլիզացված էր համապատասխան ծառայությունը:

Թողնել մեկնաբանություն