Քանի դեռ Սիրիան չենք ազատի ահաբեկիչներից, կանգ չենք առնի. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Քանի դեռ Սիրիան չենք ազատի ահաբեկիչներից, կանգ չենք առնի. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Քանի դեռ Սիրիան չենք մաքր ահաբեկիչներից և այս ռեժիմի չարիքից, մենք կանգ չենք առնի,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի, Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում իրավիճակը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական ուժերը հետ չեն քաշվի 2018 թվականի պայմանագրով նախատեսված սահմաններին:

«Լուծումն այն է, որ ռեժիմի ուժերը պետք է դուրս գան սահմաններից: Հակառակ դեպքում մենք դա կլուծենք մինչև փետրվարի վերջը»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանի խոսքով, Թուրքիան ցանկանում է դա անել գործընկերների աջակցությամբ:

Թողնել մեկնաբանություն