Քանի դեռ երկրագունդը պտույտ է գալիս այն ուղղությամբ, ինչպես որ պտույտ է գալիս, Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը չեմ ստորագրելու. Շալվա Նաթելաշվիլի
Քանի դեռ երկրագունդը պտույտ է գալիս այն ուղղությամբ, ինչպես որ պտույտ է գալիս, Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը չեմ ստորագրելու. Շալվա Նաթելաշվիլի

«Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հայտարարում է, որ չի ստորագրի Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը, նույնիսկ Նիկա Մելիայի ազատ արձակվելուց հետո:

Նաթելաշվիլին հայտարարում է, որ նշված փաստաթուղթը կապիտուլյացիոն է:

«Կարծում եք, որ մենք երբևէ կստորագրե՞նք կապիտուլյացիոն փաստաթուղթ, որն օրինականացնում է Իվանիշվիլիի հանցավոր խմբավորումը: Սա բացառվում է: Քանի դեռ երկրագունդը պտտվում է նույն ուղղությամբ, ինչպես որ պտտվում է հիմա, դա տեղի չի ունենա: Եթե այն հակառակ ուղղությամբ պտտվի, չեմ կարծում, որ մենք դրան ականատես կլինենք», – հայտարարել է Նաթելաշվիլին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը ստորագրել է ընդդիմության մի մասը, որոնք հետագայում մտան խորհրդարան: