Քալիֆոռնիայում, սեփական երեխաների նկատմամբ բռնության փաստով, ձերբակալել են ամուսնական զույգի
Քալիֆոռնիայում, սեփական երեխաների նկատմամբ բռնության փաստով, ձերբակալել են ամուսնական զույգի

ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգի իրավապահները ընտանեկան զույգի են ձերբակալել, երբ նրա տանը թերսնումից հյուծված 10 երեխայի են հայտնաբերել: Ամենափոքր երեխան 2 տարեկան է: Երեխաներից մի քանիսը կապված էին մահճակալին:

Խոշտանգումների վերաբերյալ քննություն է ընթանում, իսկ զույգի համար 9 մլն դոլարի գրավ է որոշվել: Իրավապահ մարմինները կարողացել են օգնության հասնել, երբ 17-ամյա աղջիկը, որը տանից փախել էր, զանգահարել է փրկարար ծառայություն տնից հայտնաբերած բջջայինով: Նա այնքան հյուծված էր, որ ոստիկանները կարծել են, թե ընդամենը 10 տարեկան է:

Փերիս քաղաքում գերի պահվող զոհերի անունները չեն հրապարակվում: Ոստիկանությունից հայտարարել են, որ երեխաներից մի քանիսին շղթաներով կապել էին իրենց մահճակալներին եւ պահել կախովի կողպեքներով փակված մութ տեղերում, ծնողները չեն կարողացել տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու են երեխաներին այդպես պահել:

«Ոստիկանները տանը 12 երեխայի են գտել, սակայն ցնցվել են տեղեկանալով, որ նրանցից 7-ը մեծահասակ էին՝ 18-ից մինչեւ 29 տարեկան: Նրանք տառապում էին թերսնումից եւ շատ կեղտոտ էին»,- նշել են ոստիկանությունից:

Զոհերին սնունդ է տրվել եւ ըմպելիք, երբ նրանք հայտարարել են, որ քաղցած են:

Ծնողները՝ 57-ամյա Դեւիդ Ալեն Թարփինը եւ 49-ամյա Լուիզա Աննա Թարփինը, կալանավորվել են խոշտանգումների եւ երեխաներիվ վտանգի մեջ թողնելու կասկածանքով:

Խնամակալության մարմինները եւ նահանգի հոգաբարձուները, ինչպես նաեւ մեծահասակների պաշտպանության մարմինները օգնել են հետաքննության անցկացմանը: