Քալիֆոռնիայում աճել է անտառային հրդեհի հետևանքով զոհվածների թիվը
Քալիֆոռնիայում աճել է անտառային հրդեհի հետևանքով զոհվածների թիվը

Քալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի: Հրդեհից ամբողջությամբ վնասված Փարադայս քաղաքում, փրկարարները հայտնաբերել են ութ մարդու դի, ևս երեք դիակ հայտնաբերվել է Մալիբույում: Վերջին տվյալներով զոհերի քանակը հասել է 59-ի:

Պաշտոնական տվյալներով անհետ կորած է համարվում 130 մարդ:

Քալիֆոռնիայի իշխանությունները հրապարակել են անհետ կորածների ցուցակները: Նրանց մեծամասնությունը Փարադայս քաղաքի բնակիչներն են: Հրդեհը ամբողջությամբ վնասել է Փարադայս քաղաքը: Տեղում մոտ 500 փրկարար աշխատում է շների հետ միասին: Հրդեհի լուրջ վնաս է հասցրել նաև Քալիֆոռնիայի ազգային այգիների մի մասը: