Քալիֆոռնիայում անտառի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Քալիֆոռնիայում անտառի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

Քալիֆոռնիայում անտառի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Տեղի իշխանության տեղեկությամբ, նահանգի հյուսիսային մասում փրկարարները հայտնաբերել են ևս վեց մարդու դի: Նրանց մեծ մասին գտել են Փերադայս քաղաքի հարակից տարածքում: Կրակը ոնչնչացրել է քաղաքի 95 տոկոսը: Աղետի գոտում տասնյակ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած:

Քալիֆոռնիայի նահանգի պատմության մեծ ամենաավերիչ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 8-ին: Հրշեջ ծառայության աշխատակիցներին կրակը մեկուսացնել չի հաջողվել ուժեղ քամու պատճառով: Մասշտաբային կրակն այրել է շուրջ 7 հազար շինություն: Նոյեմբերի 12-ին Դոնալդ Թրամփը նահանգը հայտարարել էր արտակարգ դրության գոտի: