Քալիֆոռնիայի ափին նավն այրվելու հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս ինը համարվում է անհետ կորած
Քալիֆոռնիայի ափին նավն այրվելու հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս ինը համարվում է անհետ կորած

Քալիֆոռնիայի ափին նավն այրվելու հետևանքով զոհվել է 25 մարդ: Եվս ինը համարվում է անհետ կորած:

Մինչ այդ, տարածվել էր տեղեկություն, որ զոհվել էր նավի վրա գտնվող 34 մարդ: Քիչ անց, հրշեջ և փրկարարական ծառայությունում հայտարարել են, որ հրդեհի ժամանակ անհետ կորածներին դեռ որոնում են և հնարավոր է, նրանց մի մասը փրկված լինի:

Օրվա վերջին, առափնյա պա,ტպանության աշխատակիցները հայտնաբերեցին 25 մարդու դի:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 145 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սանտա Կրուզ կղզու ուղղությամբ տեղաշարժվող նավի վրա: Պաշտոնական տվյալներով, հրդեհի ժամանակ նավի վրա գտնվում էր առնվազն 39 մարդ: