Քաղխորհրդի նիստից հետո, «վրացական երազանքի» գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստը

«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում, ընդլայնված ձևաչափով ընթանում է մեծամասնության նիստը: Հանդիպումը ղեկավարում է կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին:

Հանդիպմանը մեծամասնության ներկայացուցիչները քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը:

Նիստի ավարտից հետո հավանաբար կուսակցության գրասենյակում տեղի կունենա ասուլիս:

Մինչ նիստը, գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ: Կուսակցության մամուլի ծառայության կողմից տարածած տեսանյութի համաձայն, նիստին ներկա էին կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա կալաձեն և գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: