Քաղաքացիների մեծամասնությունը, որոնք փնտրում են ապաստան, ցավոք ներգրավված են քրեական գործունեության մեջ. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Քաղաքացիների մեծամասնությունը, որոնք փնտրում են ապաստան, ցավոք ներգրավված են քրեական գործունեության մեջ. Վախտանգ Մախարոբլիշվիլի

Այցեգրերի ազատականացման հետ կապված օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացում, գործողությունները պետք է խստացվեն, սակայն նույն ժամանակ, չպետք է սահմանափակվի քաղաքացիների հնարավորությունները, առանց խոչընդոտի օգտվել Շենգենի գոտում ճամփորդելու հնարավորությունից: Այս հայտարարությունը արել է արտաքին գործերի փոխնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին, ով մասնակցում  է ՆԱՏՕ-ի և Եվրամիության լրատվական կենտրոնում տեղի ունեցող անայցագրային ռեժիմի մասին լրատվական քարոզարշավի երրորդ ալիքի շնորհանդեսին:

Նրա խոսքերով, լրատվական քարոզարշավի առաջին երկու փուլը, որոնք արդեն իրականացվել են, ուղղված էր բնակչության ճանաչողականության բարձրացմանը, թե ինչ իրավունքներ և պարտավորություններ ունեն քաղաքացիները Շենգենյան գոտում ճամփորդելիս: Երրորդ փուլը ուղղվելու է այն մարտահրավերներին, որոնք առաջացել են անայցագրային ռեժիմից օգտվելու գործընթացում:

Արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությամբ կառավարությունը աշխատում է մի քանի ուղղություններով, դրանք են լրատվական քարոզարշավը և օրենսդրական փոփոխությունները:

«Երբ զրուցում ենք օրենսդրական փոփոխությունների մասին, պետք է ընդգծենք այն փաստը, մենք մի կողմից խստացնում ենք գործընթացները, սակայն չենք սահմանափակելու  քաղաքացիների իրավունքը, առանց խոչընդոտի օգտվել Շենգենի գոտում ճամփորդելու հնարավորությունից»,-նշել է արտգործփոխնախարարը:

Նրա խոսքերով Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի Եվրամիության հետ առանց այցեգրերի ռեժիմը չկանգնի վտանգի առջև: