Քաղաքացիական շարժումների և ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այսօր ծրագրում են խորհրդարանի մոտ անց կացնել բողոքի ցույց
Քաղաքացիական շարժումների և ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այսօր ծրագրում են խորհրդարանի մոտ անց կացնել բողոքի ցույց

Քաղաքացիական շարժումների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այսօր ծրագրում են խորհրդարանի շենքի մոտ անց կացնել բողոքի ցույց: Նրանք բողոքում են Թբիլիսիի քաղաքապետարանի որոշման դեմ, որի համաձայն խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանները վերցվել են և տեղում մոնտաժել ամանորյա մանկական խաղահրապարակ:

«Ամոթ է» շարժման անդամ Գիգա Մաքարաշվիլիի խոսքով, բողոքի ցույցը սկսվելու է այսօր ժամը 12:00-ին և շարունակվելու է նաև ամանորյա գիշերը:

«Վերցրել են երեխային կորցրած հոր վրանը և նրա տեղը տեղադրել են բատուտ: Դա ամբողջովին չլսված պատմություն է, ամբողջական մարազմ: Ես գտնում եմ, որ այսօր նոր տարվա գիշերը այստեղ կլինեն շատ մարդիկ և այս ամենը կլինի շրջադարձային ոչ միայն «վրացական երազանքի» համար, այլ նաև բոլոր հաջորդ իշխանությունների համար, որ քո ժողովրդի հետ նման կերպ չպետք է վարվես: Այստեղ է լինելու նաև Մալխազ Մաչալիկաշվիլին իր ընտանիքի անդամների հետ միասին»,-հայտարարել է Գիգա Մաքարաշվիլին: