«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կառավարությունը կձևավորի ինքնուրույն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կառավարությունը կձևավորի ինքնուրույն

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կկարողանա ինքնուրույն ձևավորել գործադիր իշխանությունը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նորընտիր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր) և կձևավորի կառավարություն իմ ղեկավարությամբ», – հայտարարել է Փաշինյանը: