Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ

Առնվազն յոթ մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտարարում են իշխանությունների ներկայացուցիչները, ականապատ մեքենան պայթել է ՆԳՆ-ն շենքի մոտ:

Կատարվածի վրա դեռ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:

Հատկանշական է, որ Քաբուլում պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի կառավարությունը համաձայնել է ազատել թալիբների երեք հրամանատարների: Փոխարենը թալիբները ազատել են երկու պրոֆեսորի: Աֆղանստանի կառավարությունում հույս ունեն, որ այդ քայլը կնվազեցնի երկրում բռնությունները և կաջակցի վերսկսել բանակցությունները թալիբների հետ:

Թողնել մեկնաբանություն