Քաբուլում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ
Քաբուլում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ

Քաբուլում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները: Վիրավորվել է 11 մարդ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր առավոտյան առնվազն տասը հրթիռ է արձակվել Աֆղանստանի մայրաքաղաքի ուղղությամբ: Թիրախը դարձել է մի քանի շրջան:

Հատկանշական է, որ այսօր Քաթար է ժամանում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, որտեղ հանդիպում կանցկացնի Թալիբանի և Աֆղանստանի իշխանությունների անդամների հետ: Տեղեկատվությունը տարածում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը: