Քաբուլում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Քաբուլում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Հինգշաբթի Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 30-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի եւ մոտ 25 վիրավորի մասին: Ըստ տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում է կատարել ոստիկանների խմբի մոտ:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Թողնել մեկնաբանություն