Քաբուլի օդանավակայանը ահաբեկչության սպառնալիքի տակ է
Քաբուլի օդանավակայանը ահաբեկչության սպառնալիքի տակ է

Քաբուլի օդանավակայանը ահաբեկչության սպառնալիքի տակ է: Տեղեկությունը տարածում է «BBC»- ն:

Ահաբեկչության բարձր ռիսկի պատճառով Ավստրալիան, ԱՄՆ -ը և Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին զգուշացնում են ձեռնպահ մնալ Քաբուլի օդանավակայան ժամանելուց, մինչդեռ օդանավակայանի մոտ գտնվողներին կոչ է արվում անհապաղ լքել շրջակա տարածքը: Առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ում կողմից կամ ինչ ահաբեկչություն է նախատեսվում օդանավակայանում:

Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացը շարունակվում է օգոստոսի 14-ից: Հաղորդվում է, որ մինչ այժմ տարհանվել է ավելի քան 82 հազար մարդ: Հազարավոր մարդիկ կան օդանավակայանի ներսում և դրսում, որոնք սպասում են երկրից հեռանալուն: Տարհանման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով ՝ «Թալիբանը» դեմ է տարհանման գործընթացի երկարաձգմանը, սակայն նրանք ասում են, որ չեն խանգարի աֆղաններին ու օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը:

Թողնել մեկնաբանություն