Խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը իրավական առումով ավելի ճիշտ է. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը իրավական առումով ավելի ճիշտ է. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, ընտրական կոլեգիայի կողմից նախագահի անուղղակի ձևով ընտրությունը իր բացասական կողմերը ունի և խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը իրավական առումով ավելի ճիշտ է:

Առաջին ալիքը Իրակլի Կոբախիձեին խնդրել է կոնկրետացնել, թե ինչ նկատի ուներ երեկ արված հայտարարությունում, որ վարչական մակարդակի ընտրությունների կիրառումը քաղաքական տիպի ընտրությունների համար՝ ճիշտ չէ:

Կոբախիձեի խոսքով, սահմանադրական փոփոխությունների քննարկման գործընթացը քաղաքականացված էր, որին աջակցում էին ընդդիմության կուսակցությունները, նախագահը և այլ սուբյեկտներ:

Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրությունը հաշվի առնելով, 2024 թվականին Վրաստանի նախագահին կընտրի ընտրական կոլեգիան, որը կազմված է 300 անդամից: Այդ թվում 150-ը՝ խորհրդարանի անդամ է, իսկ մնացած 150-ը՝ ինքնակառավարող միավոր: