«Կենդանացված պատմություն». Մայիսի 26-ին ֆեյսբուքտարածքում կենդանացվելու են ժամանակաշրջանի 10 հիմնական կերպարները
«Կենդանացված պատմություն». Մայիսի 26-ին ֆեյսբուքտարածքում կենդանացվելու են ժամանակաշրջանի 10 հիմնական կերպարները

Վրաստանի անկախության օրը, մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության պատմությունը կրկին կենդանացվելու է:

«Կենդանացված պատմություն» ,- այսպես է կոչվում նախագիծը, որը նվիրվում է անկախության 100 ամյա հոբելյանին: Սեփական պատմությունը՝ լուսանկարներով, լուրերով, տեսանյութերով կպատմեն այդ պատմություն ստեղծողները:

Ֆեյսբուքի միջոցով կենդանացվելու են ժամանակաշրջանի 10 հիմնական կերպարները՝ Նոե Ժորդանիան, Նոե Րամիշվիլին, Էքվթիմե Թաղաիշվիլին, Գիորգի Կվինիտաձեն, Ակակի Չխենկելին, Մարո Մաղաշվիլին, Քրիստինե Շարաշենիձեն, Զաքարիա Փալիաշվիլին, Սանդրո Ախմետելին և Իվանե Ջավախիշվիլին:

Հերոսները պատմությամբ կիսվելու են՝ լուսանկարներով և մեկնաբանություններով: Բացի այդ, նրանցից տարածվելու է մի քանի ֆեյսբուք լայվ:

Վրաստանի առաջին հանրապետության անկախության 100 ամյակին արձագանքել է նաև առաջին ալիքը, ստեղծվել են միկրոֆիլմեր՝ Մարո Մաղաշվիլիի, Էքվթիմե Թաղաիշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, առաջին կին պատգամավորների և այլոց մասին: