ԿԸՀ. Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 56.11 տոկոս
ԿԸՀ. Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 56.11 տոկոս

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 56.11 տոկոսը, որը քանակապես 1 970 540 ընտրող է,- այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն՝ քվեարկության գործընթացի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Նրա փոխանցմամբ, ամենաբարձր ակտիվութոյւն է եղել Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում, իսկ ամենացածրը՝ Քվեմո Քարթլիի շրջանում:

Ըստ շրջանների ակտիվությունը բաշխվել է հետևյալ կերպ.

Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 63,8 տոկոս, Քվեմո Քարթլի – 51 տոկոս, Թբիլիսի – 54 տոկոս, Աջարիա – 59,1 տոկոս, Գուրիա – 61,1 տոկոս, Իմերեթի – 56,8 տոկոս, Կախեթի – 59,3 տոկոս, Մցխեթա-Մթիանեթի – 60,6 տոկոս, Սամեգրելո – Զեմո Սվանեթի – 54,7 տոկոս, Սամցխե-Ջավախեթի – 60,8 տոկոս, Շիդա Քարթլի – 58 տոկոս:

«Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, իսկ որոշ տեղամասերում իրեն հերթին սպասող ընտրողներին հնարավորություն է տրվել մասնակցել ընտրություններին և արտահայտել իրենց սահմանադրական կամքը՝ համաձայն օրենսդրության: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժման և մեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծված 127 հատուկ տեղամասերին, ապա բոլոր 311 շարժական քվեատուփերը ժամանակին, ժամը 21:00-ին վերադարձվել են հատուկ ստեղծված տեղամասեր:

Ըստ երկրի ողջ տարածքում բացված ընտրատեղամասերի նախնական տվյալների, 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 970 540 ընտրող, ինչը ընդհանուր թվի 56,11 տոկոսն է:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է 19-րդ մեծամասնական ընտրատարածքում, մասնավորապես Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում՝ 63,8 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը կրկին Քվեմո Քարթլիի շրջանում է՝ 51 տոկոս:

Նրա խոսքով, քվեարկության ընթացքի վերաբերյալ օրվա ընթացքում ընտրատեղամասերի հանձնաժողովներ է  ներկայացվել 289 բողոք:

Անա Միքելաձեի խոսքով, բողոքների մեծ մասը հիմնականում վերաբերում են ընթացակարգային թերություններին, ինչպիսիք են ստուգիչ թերթի թերի լրացումը, մակնշման կանոնների խախտումը և այլն:

«Ընտրատեղամասերի փակումից հետո սկսվել են օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը: Մասնավորապես, քվեաթերթիկները հաշվողները որոշվել են վիճակահանությամբ, հանձնաժողովի անդամները հաշվել են բոլոր տեսակի ընտրացուցակների ստորագրությունները, կնքվել են որոշակի տեսակի փաստաթղթեր, որից հետո սկսում են բացել քվեատուփերը և հաշվել քվեաթերթիկները:

Հիշեցնենք, որ տարբեր ընտրատարածքներում քվեաթերթիկների տարբեր քանակ կա: Օրինակ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները հաշվում են երկուական քվեաթերթիկ այն տեղամասերում, որտեղ անցկացվել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, երեքական քվեաթերթիկ այն տեղամասերում, որտեղ անցկացվել են սակրեբուլոյի միջանկյալ և քաղաքապետի արտահերթ ընտրություններ, և չորսական քվեաթերթիկ Աջարիայի շրջանում, քանի որ Աջարիայում Վրաստանի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացվեցին Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրություններ: Ուստի տեղամասային ընտրական հանձնաժողովներին տարբեր ժամանակ կպահանջվի քվեաթերթիկները հաշվելու և ամփոփիչ արձանագրություններ կազմելու համար», – հայտարարել է Անա Միքելաձեն:

Ընտրական վարչակազմը կոչ է արել ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին, ներառյալ լրատվամիջոցներին, ընտրական վարչությանն աջակցել գործունեությունն իրականացնելիս, որպեսզի այն ընթանա հանգիստ, աշխատանքային միջավայրում:

Ըստ խոսնակի, տեղամասի ամփոփիչ արձանագրությունները կազմվելուց հետո ընտրատեղամասում օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո դրանք կտրամադրվեն համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որոնք դրանք հնարավորինս շուտ կվերբեռնեն ընտրությունների կառավարման էլեկտրոնային հատուկ ծրագրի մեջ: