ԿԸՀ-ում ավարտվել է նախագահության թեկնածության ցանկացողների հայտերի ընդունումը, ներկայացվել է 46 դիմում
ԿԸՀ-ում ավարտվել է նախագահության թեկնածության ցանկացողների հայտերի ընդունումը, ներկայացվել է 46 դիմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվել է նախագահության թեկնածության ցանկացողների հայտերի ընդունումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի անունի վրա մտել է 46 դիմում: Այստեղից 26-ը ներկայացվել է նախաձեռնողական խմբերի, իսկ 20-ը կուսակցությունների կողմից:

Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, այսօրվանից 10 օրվա ընթացքում թեկնածու գրանցվելու ցանկացողները ընտրական վարչակազմ պետք է ներկայացնեն աջակիցների ստորագրությունները: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, իսկ գրանցումը ավարտվելու է սեպտեմբերի 28-ին:

Այս պահի դրությամբ գրանցվել է նախագահության վեց թեկնածու, դրանք են՝ Միխեիլ Գելա Սալուաշվիլին «արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», Զվիադ Բաղդավաձե «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան», Գրիգոլ Վաշաձե «միասնական ազգային շարժում» և Իրակլի Գորգաձե «շարժում ազատ Վրաստանի համար»:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին: