ԿԸՀ նախագահության թեկնածության համար մտել է 42 դիմում
ԿԸՀ նախագահության թեկնածության համար մտել է 42 դիմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողով այս պահի դրությամբ մտել է նախագահության թեկնածուի առաջադրման կապակցությամբ 42 դիմում: Այս մասին մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեն:

Նրա խոսքերով ավելացել է նախագահի թեկնածու գրանցվողների քանակը: Նախագահի թեկնածու է ներկայացրել 23 նախաձեռնողական խումբ և 19 կուսակցություն:

Դրա հետ մեկտեղ, գրանցում արդեն անցել է 4 թեկնածու, դրանք են 1. Միխեիլ Գելա Սալուաշվիլին «արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», 2. Զվիադ Բաղդավաձե «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», 3. Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», 4. Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան»:

ԿԸՀ-ի հրամանագրի համաձայն, նախագահի թեկնածուի ներկայացումը պետք է հաստատված լինի ոչ պակաս 25 923 ընտրողի ստորագրությամբ:

Նախագահական ընտրությունները անց են կացվելու հոկտեմբերի 28-ին:

 

Թողնել մեկնաբանություն