ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում սպառվում է Թամար Ժվանիայի իրավասության ժամկետը
ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում սպառվում է Թամար Ժվանիայի իրավասության ժամկետը

Առաջին հարցերից մեկը, որի շուրջ քննարկումներ պետք է անց կացնի նորընտիր նախագահը , դա ԿԸՀ-ի նախագահի թեկնածությունն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի իրավասությունների ժամկետը սպառվում է:

Գործող օրենսդրությամբ, նոր թեկնածուներին Վրաստանի նախագահը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմին պետք է ներկայացնի վերջնական արդյունքների հրապարակումից յոթ օր հետո: Իսկ առաջարկված երեք թեկնածուից հանձնաժողովի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրելու են մեկին:

Դեռևս անհայտ է պայքարելու է թե ոչ այդ պաշտոնի համար Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի նախագահի հայտարարությամբ, նա այս պահին զբաղված է ընտրական գործընթացով: