ԿԸՀ-ն հանդիպում է կայացել ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ
ԿԸՀ-ն հանդիպում է կայացել ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալներ Գիորգի Սիորիձեն, Գիորգի Շարաբիձեն, և համակարգման, պլանավորման և հաշվետվությունների վարչության պետ Սոփիո Սիճինավան հանդիպեցին ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի ավագ քաղաքական խորհրդական Մարկ Ֆումագալի և համակարգող Նինո Գոգոլաձեի հետ:

Ըստ ԿԸՀ-ի, հանդիպման հիմնական թեման ընտրական վարչակազմի կողմից իրականացվող աշխատանքներն էին՝ 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններում էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածությունը խթանելու համար:

Գիորգի Սիորիձեն խոսեց էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մեծամասնական ընտրատարածքներում ստեղծված ընտրատեղամասերի թվի և ընտրատարածքային հանձնաժողովների անդամների վերապատրաստման մասին:

Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև ընտրական վարչակազմի կողմից իրականացվող կրթական ծրագրերի և ընտրողների տեղեկատվության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: