ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում կրկին ընտրել են Թամար Ժվանիային
ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում կրկին ընտրել են Թամար Ժվանիային

8 ձայնով ԿԸՀ-ի նախագահ երկրորդ ժամկետով ընտրվեց Թամար Ժվանիան: Քվեարկությանը մասնակցել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի իննը անդամ:

Թամար Ժվանիան քվեարկությանը չի մասնակցել: Ինչպես նա հայտարարել է մինչ նիստի սկիզբը, այն պատճառով, որ թեկնածուները լինեին հավասար պայմաններում, նա հրաժարվել է վարել նիստը և մասնակցել քվեարկությանը:

Քվեարկությանը չեն մասնակցել նաև «ազգային շարժման» և «եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները նախագահին ընտրել են գաղտնի քվեարկությամբ: ԿԸՀ-ի նախագահության թեկնածուներն էին նաև, նախագահի վարչության աշխատակից Մարյամ Շելեգիան և «քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման կենտրոնի» ղեկավար Վլադիմեր Բոժաձեն:

Բոժաձեն ստացել է մեկ , իսկ Շելեգիան ոչ մի ձայն:

Թամար Ժվանիան Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է 2013 թվականից: