ԿԸՀ-ը ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց կոչ է անում լինել ակտիվ և խնդրում է, օգտվել շարժական քվեատուփի ծառայություններից
ԿԸՀ-ը ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց կոչ է անում լինել ակտիվ և խնդրում է, օգտվել շարժական քվեատուփի ծառայություններից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ անգամ ևս կոչ է անում ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողներին լինել ակտիվ, զանգահարել ԿԸՀ-ի հեռախոսային տեղեկատվական կենտրոն և պահանջել շարժական քվեատուփի ծառայությունները,- այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն:

Նրա խոսքով, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն երրորդ օրն է զանգերի կենտրոնն աշխատում է առանց խափանումների»:

«Համապատասխան գերատեսչության կողմից տրամադրած տվյալների համաձայն, հոկտեմբերի 25-ի դրությամբ տվյալների բազայում գրանցվել է շուրջ ինը հազար մարդ, որոնք ընտրական  տարիքի են և քվեարկության օրը կլինեն ինքնամեկուսացման մեջ: բացի այս, տվյալները կթարմացվեն հոկտեմբերի 26-ի դրությամբ: Հատկանշական է, որ ԿԸՀ-ի հեռախոսային տեղեկատվական կենտրոն է զանգահարել ավելի քան 1 500 ընտրող, ովքեր պահանջել են շարժական քվեատուփի ծառայությունները:

Ընտրական վարչությունը ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց հիշեցնում է, որ շարժական քվեատուփի ծառայություններից օգտվելու վերջնաժամկետը լրանում է այսօր երեկոյան ժամը 22:00-ին, ուստի մենք նրանց կոչ ենք անում զանգահարել ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոն՝ 2 51 00 51 հեռախոսահամարով, ներքին համարը՝ 0 և ժամանակին պահանջել շարժական քվեատուփի ծառայությունները»,-ասել է Անա Միքելաձեն:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: