ԿԸՀ-ը հաստատել է բժշկական հաստատություններում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների հատուկ ցուցակները
ԿԸՀ-ը հաստատել է բժշկական հաստատություններում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների հատուկ ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների հատուկ ցուցակները:

ԿԸՀ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, ընտրությունների երկրորդ փուլի հատուկ ցուցակում 4 095 ընտրող է: Նրանց թվում են ինչպես ստացիոնար բժշկական հաստատություններում և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք (կարանտին, ինքնամեկուսացում), այնպես էլ հատուկ խմբերի անդամներ, որոնք սպասարկելու են մեկուսացման մեջ գտնվող ընտրողներին, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր դիտարկելու են գործընթացը և միաժամանակ մասնակցելու են քվեարկությանը:

«Պետք է նշել, որ հատուկ ցուցակում ընդգրկված անձինք տարածքային առումով գտնվում են մեծամասնական ընտրատարածքի այն սահմաններում, որտեղ գրանցված են:

Նոյեմբերի 20-ին ինքնամեկուսացված ընտրողները կստանան տեքստային հաղորդագրություն այն մասին, որ նրանք ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությանը կմասնակցեն շարժական քվեատուփի միջոցով:

Ստացիոնար բժշկական հաստատությունների և մեկուսացման մեջ գտնվող ընտրողների ընտրություններին մասնակցության նպատակով ստեղծված 80 հատուկ ընտրատեղամաս, ընտրողներին կսպասարկեն 145 շարժական քվեատուփերով:

Շարժական քվեատուփի պահանջով, ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնին դիմել է 2 360 քաղաքացի, ովքեր հայտարարել են, որ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանցից 985-ի պահանջը համապատասխանում էր շարժական քվեատուփի սպասարկման չափանիշներին և նրանք բաշխվել են ըստ հատուկ տեղամասերի և հասցեների, որտեղ անց է կացվելու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլին մասնակցելու համար շարժական քվեատուփը կարող էին պահանջել այն ինքնամեկուսացված ընտրողները, ովքեր գրանցված են համապատասխան գերատեսչության տվյալների բազայում և գտնվում են այն մեծամասնական ընտրատարածքի սահմաններում, որտեղ գրանցված են»,- ասված է ԿԸՀ-ի մամուլի ծառայության տեղեկության մեջ:

Ըստ նրանց, ԿԸՀ-ի հրամանագրով հաստատվել են ընտրողների հատուկ ցուցակները և քվեաթերթիկները կտպագրվեն ըստ նշված ընտրողների քանակի, որոնք մինչ քվեարկության օրը կհասցվեն Վրաստանի բոլոր հատուկ տեղամասերին:

«Ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողները, հեռախոսային-տեղեկատվական կենտրոն զանգելու և շարժական քվեատուփը պահանջելու հնարավորություն ունեին նոյեմբերի 15-17-ին: Հեռախոսային-տեղեկատվական կենտրոնն աշխատում էր ամբողջ ծանրաբեռնվածությամբ և քաղաքացիների պահանջները գրանցում էր 30 օպերատոր:

Բացի այդ, ընտրողներին տեղյակ պահելու նպատակով, ընտրական վարչակազմը տեղեկատվական արշավ է իրականացրել սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների միջոցով: Համապատասխան գերատեսչության տվյալների բազայում գրանցված 15 647 ընտրողի, ովքեր նշված ունեին իրենց կոնտակտային տվյալները, ԿԸՀ-ը հեռախոսային հաղորդագրություններ է ուղարկել և կոչ արել գրանցել շարժական քվեատուփի պահանջը: Իսկ ստացիոնարում բուժվող և կարանտինում գտնվող քաղաքացիներին բաժանվել են տեղեկատվական բուկլետներ, նրանց ընտրությունների մասնակցության վերաբերյալ», – ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: