Կցանկանայի, որ կորոնավիրուսի մասին Չինաստանը մեզ ավելի վաղ ասեր. Դոնալդ Թրամփ
Կցանկանայի, որ կորոնավիրուսի մասին Չինաստանը մեզ ավելի վաղ ասեր. Դոնալդ Թրամփ

Կցանկանայի, որ կորոնավիրուսի մասին Չինաստանը մեզ ավելի վաղ ասեր,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես շատ եմ հարգում Չինաստանին: Ինձ դուր է գալիս Չինաստանը, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սի Ձինպինի հետ: Կցանկանայի, որ նրանք ավելի վաղ ասեին մեզ կորոնավիրուսի մասին: Մենք դրա մասին իմացել ենք այն բանից հետո, ինչ այդ լուրը դարձավ հրապարակային»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, Չինաստանը գաղտնիացրել է տեղեկությունը, ինչը շատ ցավալի է: