Կազմակերպիչների տեղեկությամբ, Մոսկվայում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է մոտ 40 հազար մարդ
Կազմակերպիչների տեղեկությամբ, Մոսկվայում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է մոտ 40 հազար մարդ

Մոսկվայում ընթացող ընդդիմության ցույցին ներկա է մոտ 40 հազար մարդ,- այս մասին տեղեկացնում է «Դոյչե վելեի» ռուսական բյուրոն՝ վկայակոչելով հանրահավաքի կազմակերպիչների հայտարարությունը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում, որ բողոքի ցույցին մասնակցում է մոտ 40 հազար մարդ:

Իշխանության հետ համաձայնեցված ցույցն անցկացվում է Մոսկվայի կենտրոնական մասում, Սախարովի պողոտայում:

Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի շաբաթ է անցկացվում են բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում են քաղաքային դումայում անկախ թեկնածուներին արգելափակելու և ցուցարարներին ձերբակալելու դեմ, սակայն շատ հաճախ ցույցերն ավարտվում են մասսայական ձերբակալություններով:

Իրավապահներն արդեն ձերբակալել են մոտ 2 հազար ցուցարարի: