Կայացվել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին
Կայացվել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին

Կայացվել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին, նրանց կողմից խմբային, 16 754 000 դոլլարի անօրեն եկամտի օրինականացման փաստով,- այս մասին այսօր գլխավոր դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է դատախազ Սալոմե Չիքոբավան:

«Ինչպես հանրությանը հայտնի է, 2018 թվականի օգոստոսի 2-ին Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդի նախագահի և նրա տեղակալի կողմից անօրեն եկամուտն օրինականացնելու փաստով:

Կայացվել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին, նրանց կողմից խմբային, 16 754 000 դոլլարի անօրեն եկամտի օրինականացման փաստով»,- հայտարարել է դատախազը:

Դատախազությունը Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք ներկայացնելուց հետո դատարանին կդիմի նրանց խափանման միջոց սահմանելու առնչությամբ: