Կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը
Կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը

Կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը:

Արարողությունը կայացել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: Քելլի Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է: Քելլի Դեգնանն աշխատել է որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում:

25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում: