Կախեթիում վերամշակվել է 15 հազար տոննա խաղող. Գինու ազգային գործակալություն
Կախեթիում վերամշակվել է 15 հազար տոննա խաղող. Գինու ազգային գործակալություն

Կախեթիի շրջանում սեպտեմբերի 7-ի տվյալներով, վերամշակվել է 15 հազար տոննա խաղող – 5,7 հազար տոննա սափերավի, 5 հազար տոննա ռքածիթելի, 2 հազար տոննա կախեթական կանաչ և մնացած սորտերի խաղող:

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, միայն նախօրդ օրվա ընթացքում վերամշակվել է մոտ 3 հազատ տոննա խաղող:

«Խաղողի վերամշակման գործընթացին այսօր ներգրավված է լինելու գինու 30 ձեռնարկություն: Խաղողահավաքն ակտիվ ընթանում է Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղիի մունիցիպալիտետներում: Խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է 163 գինի արտադրող ընկերություն»,- նշված է գործակալության կողմից տարածած հայտարարությունում:

Այս տարի Կախեթիում սպասում են մոտ 200-250 հազար տոննա խաղողի բերք:

Խաղողահավաքի 2019 թվականի համակարգող շտաբը բացվել է Թելավիի «The Wine Hotel Telavi» հյուրանոցում: