Կախեթիում տրակտորի բախման հետևանքով մահվան փաստով ձերբակալվել է մեկ անձ
Կախեթիում տրակտորի բախման հետևանքով մահվան փաստով ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության, Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել 1981 թվականին ծնված Ի.Մ.-ին: Ձերբակալվածը մեղադրվում է երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 18-ին, գիշերը, Սագարեջոյի մունիցիպալիտետի Կակաբեթի գյուղում մեղադրյալը տրակտորով բախվել է հետիոտնին, 1965 թվականին ծնված Ն.Պ.-ին, որից հետո նա փախել է դեպքի վայրից: Ն. Պ.-ն մահացել է տեղում», – ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերրորդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի տեղաշարժման անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի: Հանցանքը նախատեսում է առավելագույն պատժաչափ`չորսից յոթ տարի ազատազրկում: