Կախեթիում հորդառատ անձրևների հետևանքում վարարել են գետերը (տեսանյութ)

Կախեթիում հորդառատ անձրևների հետևանքում վարարել են գետերը: Աղետը Սիղնաղիի մունիցիպալիտետում վնասել է մի քանի գյուղ:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է Սիղնաղիի քաղաքապետ Գոգի Գոգիլաշվիլին, ուժեղ հոսքի պատճառով վնասվել են նաև թաղամասային ճանապարհները:

«Այս պահին Անագա և Վաքիր գյուղեր ենք ուղարկում համապատասխան տեխնիկա, ճանապարհները փակվել են քարերով, մի քանի տուն հեղեղվել է»,-հայտարարել է Գոգիլաշվիլին:

Աղետի հետևանքով բնակելի տներ են հեղեղվել նաև Լագոդեխիի շրջանի Հերեթիսկարի գյուղում: