Կախեթիում այսսօր անցկացվելու է «Համաշխարհային վազք 2019» գլոբալ բարեգործական միջոցառումը
Կախեթիում այսսօր անցկացվելու է «Համաշխարհային վազք 2019» գլոբալ բարեգործական միջոցառումը

Այսօր անցկացվելու է «Համաշխարհային վազք 2019» գլոբալ բարեգործական միջոցառումը: Մասշտաբային բարեգործական միջոցառումն անցկացվում է Կախեթիում, Լոպոտայի մոտ, Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով, արդեն 6-րդ անգամ:

«Վինգս ֆոր լայֆ ուորլդ ռան»-ը միակ փառատոնն է, որ չի սահմանափակում վազքի հեռավորությունը և չունի ստանդարտ ֆինիշի գիծ: Ֆինիշի մեքենան մեկնարկը տալու է վազքն սկսելուց 30 րոպե հետո և գրանցելու յուրաքանչյուր մասնակցի անցած հեռավորությունը: Վազքը կավարտվի այն պահին, երբ ֆինիշի մեքենան կհասնի մասնակցին:

Կախեթիում համաշխարհային վազքին են մասնակցոում պրոֆեսիոնալ և սիրողական վազողները, այդ թվում սայլակից օգտվող մարդիկ: