Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թելավիի մունիցիպալիտետի Նափարեուլի գյուղում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Ականատեսների փոխանցմամբ, թեթև մարդատար ավտոմեքենան երթևեկում էր մեծ արագությամբ, պայթել է անվադողը և մի քանի անգամ կողաշրջվել:

Տեղում մահացել է ավտոմեքենայում գտնվող 44-ամյա կինը, տուժել է երկու ուղևոր:

Տուժածներին շտապ օգնության խումբը տեղափոխել է Թելավիի հիվանդանոց:

Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանություն: Ընթանում են քննչական գործողություններ: