Կախեթիի շրջանում արդեն վերամշակվել է 37 հազար տոննա խաղող
Կախեթիի շրջանում արդեն վերամշակվել է 37 հազար տոննա խաղող

Կախեթիի շրջանում սեպտեմբերի 14-ի տվյալներով, վերամշակվել է մինչև 37 հազար տոննա խաղող:

Խաղողահավաքի համակարգող շտաբի տեղեկությամբ, Կախեթիի շրջանում Ռթվելի (խաղողահավաք) 2019-ի մեկնարկից մինչև օրս 4 հազար խաղողագործ խաղող է հանձնել ձեռնարկություններ: Վերամշակված խաղողից 21 հազարը ռքածիթելի է, 11 հազար տոննան՝ սափերավի, 2,5 հազար տոննան՝ կախեթական կանաչ և մնացածը՝ տարբեր սորտի խաղող:

Շտաբի տեղեկությամբ, նախորդ օրվա ընթացքում, Կախեթիի շրջանում մոտ 50 գինու ձեռնարկություն վերամշակել է մոտ 7 հազար տոննա խաղող: Ռթվելիի համակարգող շտաբում արդեն գրանցվել է գինի արտադրող 220 ընկերություն:

Այս տարի Կախեթիի շրջանում սպասում են 200-250 տոննա խաղողի բերք: