Կախա Օքրիաշվիլին, Դավիթ Ճիճինաձեն, Բիձինա Գեգիձեն, Նատո Չխեիձեն, Էմզար Կվիցիանին և Ալեքսանդրե Էրքվանիան սահմանադրական փոփոխություններին չեն աջակցելու
Կախա Օքրիաշվիլին, Դավիթ Ճիճինաձեն, Բիձինա Գեգիձեն, Նատո Չխեիձեն, Էմզար Կվիցիանին և Ալեքսանդրե Էրքվանիան սահմանադրական փոփոխություններին չեն աջակցելու

Պատգամավոր Կախա Օքրիաշվիլիի նման, մի շարք պատգամավորներ նույնպես չեն աջակցելու սահմանադրական փոփոխություններին: Այսօրվա արտահերթ նիստում համապատասխան հայտարարությունները արել են պատգամավորներ՝ Դավիթ Ճիճինաձեն, Բիձինա Գեգիձեն, Նատո Չխեիձեն, Էմզար Կվիցիանին և Ալեքսանդրե Էրքվանիան:

Ինչ վերաբերում է պատգամավոր Կախա Օքրիաշվիլիին, ապա նա իր որոշման մասին հայտարարել էր արտահերթ նիստից առաջ:

Վրաստանի խորհրդարանում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը: Սահմանադրական փոփոխություններին աջակցում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Խորհրդարանական քննարկումներին չեն մասնակցում «Ազգային շարժում» կուսակցության անդամները: