Կախա Կուճավայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Մադրիդում նախատեսված Միջխորհրդարանական միության վեհաժողովին
Կախա Կուճավայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Մադրիդում նախատեսված Միջխորհրդարանական միության վեհաժողովին

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Կախա Կուճավայի գլխավորությամբ, կմասնակցի նոյեմբերի 25-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նախատեսված Միջխորհրդարանական միության վեհաժողովին։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Կախա Կուճավան կդիմի վեհաժողովի մասնակիցներին։

Նրանց խոսքով, այցի շրջանակներում նախատեսվում են պատվիրակության երկկողմ հանդիպումներ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների հիմնական թեման և նպատակը կլինի Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդումը և օկուպացված շրջանների չճանաչման քաղաքականության հաջող իրականացումը, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության կենտրոնացումը Վրաստանի անվտանգության ու զարգացման կարևոր հարցերի շուրջ:

Պատվիրակության կազմում կլինեն՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Շրջակա միջավայրի և բնական պաշարների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Խատիա Ծիլոսանին և «Գիրչի» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին։