Կախա Կուճավան հանդիպում է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Կախա Կուճավան հանդիպում է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հանդիպում է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում են Խատիա Դեկանոիձեն, Բադրի Ջափարիձեն, Յագո Խվիչիան, Ալեկո Էլիսաշվիլին, Թեոնա Աքուբարդիան, Ֆրիդոն Ինջիան:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին ասաց Յագո Խվիչիան, ԵՄ դրոշը հանելու հարցը հանդիպման քննարկման առարկա է:

«Այս դեպքում ես դեմ եմ, որ մարդիկ պատժվեն դրոշն իջեցնելու և պատռելու համար: Հնարավոր չէ, որ մարդիկ բանտարկվեն մի կտոր պատռելու համար: Մարդիկ չեն կարող բանտարկվել խորհրդանիշների պատճառով: Մարդու ազատությունն ավելի կարևոր է, քան ցանկացած խորհրդանիշ», – ասաց Խվիչիան: