Կախա Կալաձեն Թեմուր Ծիկլաուրիի մահվան պատճառով հայտնել է իր խոր վիշտը
Կախա Կալաձեն Թեմուր Ծիկլաուրիի մահվան պատճառով հայտնել է իր խոր վիշտը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վրացի էստրադային երգիչ Թեմուր Ծիկլաուրիի մահվան կապակցությամբ արտահայտել է իր խոր վիշտը և ցավակցել նրա ընտանիքի անդամներին:

«Մեր կողքին այլևս չկա բոլորի կողմից սիրված երգիչը, Վրաստանի ժողովրդական արտիստ, պատվավոր թբիլիսցի Թեմուր Ծիկլաուրին: Մարդ, ով ստեղծեց անմահ բեմական կերպարներ և իր ստեղծագործությունները թողեց բոլոր սերունդների հիշատակում: Ցավում եմ և կիսում նրա ընտանիքի և ընկերների մեծ կորուստը»,- գրել է Կախա Կալաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Այսօր 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ երգիչ Թեմուր Ծիկլաուրին: