Կախա Կալաձեն Ճավճավաձեի պողոտայում մասնակցել է աշնանային կանաչապատման միջոցառումներին
Կախա Կալաձեն Ճավճավաձեի պողոտայում մասնակցել է աշնանային կանաչապատման միջոցառումներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ճավճավաձեի պողոտայում մասնակցել է աշնանային կանաչապատման միջոցառումներին:

Ինչպես նշել է քաղաքապետը, քաղաքում մասշտաբային կանաչապատումը շարունակվելու է նաև ապագայում, քանի որ կանաչ տարածքները գեղեցկացնում են քաղաքը և աջակցում էկոլոգիական վիճակի կարգավորմանը:

««Կանաչապատիր Թբիլիսին» կարևոր նախագիծ է: Այս նախագծի շրջանակներում տնկվում են աշնանային ծառներ, բույսեր: Սա չի լինի միանգամյա միջոցառում: Կանաչ տարածքները գեղեցկացնում են քաղաքը և աջակցում էկոլոգիական վիճակի կարգավորմանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Աշնանային կանաչապատման ակցիային Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին մասնակցել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը: