Կախա Կալաձեն ծանոթացել է Ճավճավաձեի պողոտայի հիմնանորոգման վերջին փուլի աշխատանքներին
Կախա Կալաձեն ծանոթացել է Ճավճավաձեի պողոտայի հիմնանորոգման վերջին փուլի աշխատանքներին

Ճավճավաձեի պողոտայի հիմնանորոգման շրջանակներում այսօրվանից սկսվել են չորրորդ փուլի աշխատանքները:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, աշխատանքներն անցկացվել են Ղիփշիձեի փողոցից մինչև Վակեի այգու ճանապարհահատվածում, որը մոտավորապես 350 մետր է: Ընթացող աշխատանքներին է ծանոթացել քաղաքապետ Կախա Կալաձեն՝ իր տեղակալ Իրակլի Բենդելիանիի հետ միասին:

«Այսօրվանից սկսում ենք Ճավճավաձեի պողոտայի հիմնանորոգման վերջին փուլը և դրանով նախագիծը կավարտվի: Մայիսին, Ճավճավաձեի պողոտան կլինի ամբողջությամբ կարգավորված»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նախագծի շրջանակներում փոխվելու են ստորգետնյա հաղորդակցությունները. Կոյուղային ցանցեր, գազատար, դրանից հետո կասֆալտապատվի ստորին շերտը: Նշված հատվածի վերանորոգումը կտևի մոտ երկու ամիս: