Կախա Կալաձեն ներկայացրել է այն էլեկտրամոբիլի նմուշը, որի արտադրությունը նախատեսված է Քութաիսիում
Կախա Կալաձեն ներկայացրել է այն էլեկտրամոբիլի նմուշը, որի արտադրությունը նախատեսված է Քութաիսիում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեսաուղերձի միջոցով ներկայացրել է այն էլեկտրամոբիլի նմուշը, որի արտադրությունը նախատեսված է Վրաստանում, մասնավորապես Քութաիսիում:

Կախա Կալաձեի խոսքով, Քութաիսիում արտադրված էլեկտրամոբիլները երթևեկելու են «քարշեարինգի» շրջանակներում և նրա գինը բոլոր համար կլինի մատչելի:

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, նման ավտոմեքենաների ներդնումը բնապահպանական այլ միջոցառումների հետ միասին, կնպաստի քաղաքում էկոլոգիական խնդիրների լուծմանը:

«Ցանկացած մարդ կարող է սմարթֆոնով ներբեռնել «քարշեարինգի» հավելվածը, քաղաքի տարբեր շրջաններում, տարբեր փողոցներում տեղակայված էլեկտրամոբիները վերցնել վարձով և տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ: Տեխնիկական տվյալներով, լիովին լիցքավորված մարտկոցով հնարավոր է անցնել մոտ 400 կիլոմետր: Կարծում եմ, պետական հաստատությունները պետք է հետզհետե անցնենք էլեկտրամոբիլների, որպեսզի հանրության համար լինենք շարժառիթ, գնեն էլեկտրամոբիլներ»,- նշել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, մունիցիպալիտետը ընթացիկ տարվա փետրվարից, պահանջի հիման վրա, առանց որևէ փոխհատուցման, մոնտաժում է էլեկտրական լիցքավորման սարքավորումներ:

Թբիլիսիի քաղաքապետը վարչապետին շնորհակալություն է հայտնել Քութաիսիում էլեկտրամոբիլների ձեռնարկություն կառուցելու համար կատարված աշխատանքի համար և նշել, որ նախագիծը կնպաստի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովմանը: