Կախա կալաձեն հայտարարում է, որ վերահսկվելու է՝ որ մետրոյում, ավտոբուսներում և երթուղայիններում բնաչությունը չլինի առանց դիմակ
Կախա կալաձեն հայտարարում է, որ վերահսկվելու է՝ որ մետրոյում, ավտոբուսներում և երթուղայիններում բնաչությունը չլինի առանց դիմակ

Կախա կալաձեն հայտարարում է, որ վերահսկվելու է՝ մետրոյում, ավտոբուսներում և երթուղայիններում բնաչությունը չլինի առանց դիմակ: Այս մասին Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստում:

Բացի այդ, ավտոբուսներում չեն միացվի օդորակիչները, պատուհանները բաց կլինեն, որպեսզի տարածքը հնարավորինս օդափոխվի:

«Մայիսի 29-ից իր աշխատանքն է սկսելու հասարակական տրանսպորտը` մետրոն,  ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:

Ես հասկանում եմ, որ հասարակական տրանսպորտի դադարեցումը մեծ անհարմարություն էր, սակայն մեզ համար ամենակարևորը մարդն է, նրա կյանքի և առողջության անվտանգությունը:

Մետրոյում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում, անհրաժեշտ կլինի դիմակ կրելը: Ես կարգադրում եմ փոխքաղաքապետներին կարգավորել այդ հարցը, որպեսզի վերահսկվի, որ քաղաքացիները ավտոբուսներ չմտնեն առանց դիմակի:

Բացի այդ, օդորակիչները չեն միանա և ավտոբուսները կերթևեկեն բաց պատուհաններով: Մետրոն դրա կարիքը չունի: Այնտեղ օդը մշտապես օդափոխվում է»,- ասել է Կախա Կալաձեն:

Ըստ Վրաստանի Վարչապետ, Գիորգի Գախարիայի, քաղաքային տրանսպորտը կսկսի աշխատել մայիսի 29-ին:

Թողնել մեկնաբանություն