Կախա Կալաձեն դիմել է քաղաքական ընդդիմախոսներին - Դուք նույնպես ավանդ ունեք իմ քաղաքական կարիերայի ձևավորման մեջ
Կախա Կալաձեն դիմել է քաղաքական ընդդիմախոսներին - Դուք նույնպես ավանդ ունեք իմ քաղաքական կարիերայի ձևավորման մեջ

Անարդար քննադատությունը ինձ շատ բան սովորեցրեց նաև որպես քաղաքական գործիչ, – այս հայտարարությունն արել է Կախա Կալաձեն` «Վրացական երազանք» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին առաջադրելու ժամանակ:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով իր ընդդիմախոսներն նույնպես նպաստել են իր քաղաքական կարիերայի ձևավորմանը:

«Ես ուզում եմ դիմել իմ քաղաքական հակառակորդներին. Դուք նույնպես նպաստել եք իմ քաղաքական կարիերայի ձևավորմանը: Ոչ միայն առողջ, այլ նաև անարդար քննադատությունն ինձ, որպես քաղաքական գործչի, շատ բան է սովորեցրել», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն