Կախա Կալաձեն դիմել է իր տեղակալներին, գամգեբելիներին և բաժանմունքների ղեկավարներին, որ աշխատակիցներին առավելագույնս թողեն հեռավար աշխատանքային ռեժիմում
Կախա Կալաձեն դիմել է իր տեղակալներին, գամգեբելիներին և բաժանմունքների ղեկավարներին, որ աշխատակիցներին առավելագույնս թողեն հեռավար աշխատանքային ռեժիմում

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն դիմել է իր տեղակալներին, գամգեբելիներին և բաժանմունքների ղեկավարներին, որ աշխատակիցներին առավելագույնս թողեն հեռավար աշխատանքային ռեժիմում:

Ինչպես Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստում, ներկայիս համավարակաբանական իրավիճակից ելնելով, եթե կա դրա հնարավորությունը,  քաղաքապետարանի և գամգեոբաների աշխատակիցները պետք է աշխատեն հեռավար ռեժիմով:

«Ես դիմում եմ իմ տեղակալներին, ծառայությունների ղեկավարներին և գամգեբելիներին, հնարավորինս թողնել  աշխատողներին տներում, եթե դա չի վնասի աշխատանքին: Թող աշխատեն հեռավար, մի պահանջեք, որ նրանք ներկայանան աշխատանքի: Իմ խնդրանքն է, որ հնարավորինս սահմանափակենք մարդկանց քանակը աշխատավայրում», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն